Լրահոս

30.04.2021 21:18


Երևանում Շենգավիթի թաղապետի և նրա եղբոր մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի

Երևանում Շենգավիթի թաղապետի և նրա եղբոր մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արագածի փողոցի վերջնամասում՝ Ռ. Մկտրչյանի կողմից կառուցվող առանձնատան մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել Ռ. Մկտրչյանի, ով եղել է իր եղբոր՝ Վարդան Մկրտչյանի հետ, և մյու կողմից՝ Խաժակ Գևորգյանի և վերջինիս ընկերոջ հետ:

Ըստ նրա՝ վիճաբանությունը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ մասին օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեական միջավայրի հակազդման բաժնում, որտեղ նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը