Մեկնաբանություն

30.04.2021 19:00


նիկոլը գնում է զանգվածային կեղծարարության․ դա վկայեց նրա ցինիկոնոմիկայի նախարարը

նիկոլը գնում է զանգվածային կեղծարարության․ դա վկայեց նրա ցինիկոնոմիկայի նախարարը

Պետական դավաճանության և ազգի դեմ ոճիր գործելու իրողությունների բացահայտ դրսևորումից հետո եղան անձեր, որոնք այդ աղետի համար պատասխանատվության ենթակա նիկոլ փաշինի ձեռքից պաշտոն ստացան: Այսինքն՝ դարձան նրա ուղիղ հանցակիցը, նրա Հայաստանակործան ու հակահայ ծրագրերի անմիջական մասնակիցը:

Դրանցից մեկն էլ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը վազեվազ վերցրած Վահան Քերոբյանն է: Հաշվի առնելով նրա հրապարակային հայտարարությունները՝ կարելի է անվանել ոչ թե էկոնոմիկայի, այլ թրքահպատակ նիկոլի ցինիկոնոմիկայի նախարար: Երեկ այդ Վահան Քերոբյանը հայտնվեց լրահոսում և ուշադրության կենտրոնում: Նա, իր անմիջական տեր ու տիրակալ նիկոլ փաշինի մեղքով պատերազմում հազարներով զոհված մեր տղաներին անվանեց՝ «մեռած էրեխեք»: Այդ արտահայտության համար Վահան Քերոբյանին ներկաները «հայհոյական» մենյուից դուրս մեկ-երկու արտահայտություն, ինչպես ասվում է՝ «կերցրեցին»: Նա ասաց, թե պատերազմից եկել, նախարարի պաշտոնը ստանձնել է, որպեսզի «մեռած էրեխեքի համար կառուցեմ լավ, ուժեղ երկիր...»:

Չգիտեմ, թե ինչ էր ուզում ասել դրանով թրքահպատակի ծառան: Միգուցե նկատի ուներ, որ հանուն զոհվածների հիշատակի՝ երկիր պիտի կառուցե՞ն: Այն բանից հետո, երբ հազարավոր երիտասարդների, մի ամբողջ սերունդ մատնեցին կոտորածի, տասնյակ ու տասնյակ հազարավոր հայերի դարձրեցին տնազուրկ, Հայրենիքի էական հատվածը ուղղակի հանձնեցին թշնամուն կամ իրենց գործակցին, ավերի ու կարծանման են մատնել Արցախն ու Հայաստանը, սրանք դեռ համարձակվում են ոչ միայն «մարդամեջ ելնել», այլև ինչ-որ բաներ բլբլալ՝ «մեռած էրեխեքի համար երկիր կառուցելուց»:

Դա հենց ամենաիսկական ցինիզմ է:

Սա, դեռ իր հերթին: Ի վերջո, նիկոլ փաշինի կողմից նախարար նշանակվածը ի՞նչ պետք է լինի իր բնույթով ու բովանդակությամբ, եթե ոչ՝ նշանակողից ավելի վատ ու ցածր նկարագրի տեր:

Հիմա թեթևակի դիտարկենք, թե այդ Վահան Քերոբյանն ինչպե՞ս է «լավ, ուժեղ երկիր կառուցում»:

Նրա երեկվա «հայտնությունը», գիտեք, պայմանավորված էր իր ղեկավարած գերատեսչությունից շուրջ 70 աշխատակցի կրճատելու, կրճատման տակ դրված աշխատակիցների բողոքի ակցիայի հետ: Հատկանշական է, որ կրճատվել են էկոնոմիկայի նախարարության՝ գյուղոլորտի հետ առնչվող աշխատակիցները: Դժվար չէ ենթադրել, որ կրճատվել է այսպես ասած՝ «գյուղատնտեսության նախարարությունը»: Այսինքն, այն բանից հետո, երբ թրքահպատակ նիկոլ փաշինը լուծարեց գյուղատնտեսության նախարարությունը և այն որպես առանձին ստորաբաժանում ճխտեց էկոնոմիկայի նախարարության կազմ, հիմա էլ նրա ցինկոնոմիկայի նախարարը կրճատում է գյուղոլորտի մասնագետներին:

Ճիշտն ասած, 2020-ի նոյեմբերի 10-ից հետո պետական կառավարման համակարգում մնացած մարդկանց նկատմամբ դժվար է որևէ համակրանք ունենալ: Իրենք, ըստ էության, շարունակել են աշխատել նիկոլ փաշինի ղեկավարման տակ, վերջինիս կողմից պետական դավաճանության մեղադրանքով դատապարտման ենթակա ոճիր գործելու և դրա ակնհայտ դառնալուց հետո ևս: Էլ չասած այն մասին, որ հազիվ թե որևէ մեկը շարունակեր մնալ պետական համակարգում 2,5-3 տարի, եթե նա այս կամ այն կերպ նիկոլ փաշինի անարյուն հեղաշրջման կողմնակից չլիներ: Այնպես որ, նրանց նկատմամբ ինչ անարդարություն էլ թույլ տան թրքահպատակները, ինչ-որ առումով օրինաչափ է, ի վերջո, իրենց ոչ մեկը չի ստիպել, որ շարունակեն ծառայել հակահայ ու արյունարբու ռեժիմին: Բայց դա դեռ հարցի սուբյեկտիվ ընկալման կողմն է:

Կա նաև օբյեկտիվ ու շատ ավելի դաժան կողմը: Խնդիրն այն է, որ Հայաստանը որոշակիորեն ագրարային երկիր է, բնակչության մի զգալի մասի գոյության ու եկամտի աղբյուրը ուղղակիորեն կապված է գյուղատնտեսության հետ, լինի դա հողագործություն, պտղաբուծություն, անասնապահություն, թռչնաբուծություն, ձկնաբուծություն, թե գյուղմթերքի վերամշակում, իրացում, արտահանում:

Եվ ահա, նման տնտեսական կառուցվածք ու բնակչության զբաղվածության ապահովման կառուցվածք ունեցող երկրում մեկ էլ բռնում ու վերացնում են գյուղատնտեսության նախարարությունը, ինչը ավելին է, քան սխալը, դա հակապետական ու հակաժողովրդական քայլ է: Հասկանո՞ւմ եք, չեն օպտիմալացնում, չեն արդիականացնում, այլ՝ ուղղակի նախարարությունների ցանկից հանում են: Բայց դա էլ քիչ համարելով՝ էկոնոմիկայի նախարարության կազմից էլ կրճատում են գյուղոլորտի հետ առնչվող մասնագետներին, տասնյակներով:

Հասկանո՞ւմ եք, նիկոլ փաշինին ու նրա առաքիչ-նախարարին գյուղատնտեսություն պետք չէ. թուրքական էժան ու թույնած պոմիդորը ու մնացած բանջարեղենը կբերեն, կհեղեղեն շուկան, պրծավ-գնաց: «Պողոսներն» էլ թող գնան գլենդել-ռոստովներ...

Այդպես ոչ թե երկիր են կառուցում, այլ կործանում են երկիրը: Սրանք ինչպես քանդարար ու կործանիչ եղել են, այդպիսին էլ կան, այն տարբերությամբ, որ եթե նախկինում պարզապես քանդարար էին, հիմա կատաղած քանդարարներ են:

Բայց այ թե է՛լ ինչն է հետաքրքիր:

Ցանկացած իշխանություն, այն էլ իր նախաձեռնած արտահերթ ընտրություններից առաջ, ձգտում է հնարավորինս մետաքսյա, «պուպուշ», ընկալելի լինել, խուսափում է սրացումներից...

Իսկ ահա նիկոլ փաշինի, առանց այդ էլ նվաստացված ու անպիտան իշխանության ներկայացուցիչները իրենց ավելի ու ավելի լկտի, ցինիկ, գռեհիկ, անհավասարակշիռ ու ագրեսիվ են պահում: Եվ նիկոլի ցինիկոնոմիկայի նախարար Քերոբյանի նախօրեի պահվածքը նման մի դրսևորում էր։ Ե՛վ զոհվածների հասցեին սխալ արտահայտվեց, և՛ տասնյակով մարդկանց է գործազուրկ դարձրել: Ինչի՞ մասին է սա վկայում: Ըստ էության, նման պահվածքով Վահան Քերոբյանը վկայեց, որ նիկոլ փաշինը ուզում է գնալ զանգվածային կեղծարարության, բայց կկարողանա թե ոչ, կախված է յուրաքանչյուրիցս:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը