Աշխարհ

30.04.2021 20:20


Թուրքիայի և Եգիպտոսի միջև միջխորհրդարանական բարեկամության խումբ է ստեղծվել 8 տարվա դադարից հետո

Թուրքիայի և Եգիպտոսի միջև միջխորհրդարանական բարեկամության խումբ է ստեղծվել 8 տարվա դադարից հետո

Վերջին տարիներին խաթարված Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների իշխանությունների կողմից դրական ազդակներ են նկատվում:

Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) ընդունվել է Թուրքիայի մեջլիսի և Եգիպտոսի ներկայացուցիչների պալատի միջև միջխորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ միջնորդությունը:

Նշվում է, որ Եգիպտոսի հետ բարեկամական խումբ ձևավորելու համար առաջարկը մեջլիս էր ներկայացվել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) կողմից:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը