Ղրղզստանը Տաջիկստանի հետ սահմանին լարվածության ֆոնին 13,5 հազար բնակչի է տարհանել
Ղրղզստանը Տաջիկստանի հետ սահմանին լարվածության ֆոնին 13,5 հազար բնակչի է տարհանել, լրագրողներին հայտնել են Բատկենի մարզի վարչակազմում, փոխանցում է ria.ru-ն։
«Սահմանամերձ շրջանների շուրջ 13,5 հազար բնակիչներ տարհանվել են ավելի անվտանգ վայրեր»,-հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Վարչակազմի տվյալներով՝ Բատկենի շրջանի Կոկ-Թերեկ գյուղում ամբողջությամբ այրվել է 17 տուն: Բացի այդ, տեղեկություններ կան հարակից մի շարք գյուղերում ավերածությունների մասին։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ ապրիլի 29-ին, Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին լարված իրավիճակ է ստեղծվել զինվորականների միջև, փոխհրաձգություն է տեղի ունեցել: Երկու կողմն էլ մեղադրել է միմյանց լարվածությունը սրելու մեջ:
Երեկոյան կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի մասին, սկսվել է ռազմատեխնիկայի հեռացումը սահմանից:
Ղրղզ-տաջիկական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով Ղրղզստանի երեք քաղաքացի է մահացել: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:
Հաղորդվում է, որ երեք մահվան դեպք է արձանագրվել, որից երկուսը Բաթքենի մարզային հիվանդանոցում, մեկը` մարզի Լեյլեկի շրջանում:
Բժիշկների տվյալներով՝ երկու երկրի սահմանին տեղի ունեղած միջադեպի հետևանքով տուժածների թիվը հասել է 84-ի:

Աղբյուրը՝ tert.am