Քաղաքական

29.04.2021 16:04


Տիրան Խաչատրյանի հայցով Վաղարշակ Հարությունյանը ներգրավվեց որպես երրորդ անձ. դատական նիստը հետաձգվեց

Տիրան Խաչատրյանի հայցով Վաղարշակ Հարությունյանը ներգրավվեց որպես երրորդ անձ. դատական նիստը հետաձգվեց

ՀՀ վարչական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, այսօր՝ ապրիլի 29-ին, «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ընդդեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի» դատական նիստին որպես երրորդ անձ ներգրավվեց նաև Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Նշենք, որ երրորդ անձ են ներգրավված նաև վարչապետի աշխատակազմը և Զինված ուժերի Գլխավոր շտաբը:

Հայցվոր կողմը դատարանին միջնորդել էր, որ Վաղարշակ Հարությունյանը ներգրավվի որպես պատասխանող կողմ, ինչը դատարանը մերժեց։

Դատարանը որոշեց ևս մեկ նախնական դատարան նիստ նշանակել։

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021 թվականի փետրվարի 24-ին հրամանագրով Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Նշենք, որ Տիրան Խաչատրյանը պաշտոնանկ եղավ է «Իսկանդեր» հրթիռի՝ 10 տոկոս պայթելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ երկար ծիծաղելու համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը