Թրքահպատակ «քայլոները» վախից «օրենքները» կոնվեյերով են դակում
Հայաստանում իշխանությունն ապօրինի զավթած ու, պետական դավաճանությունից բացի, նաև իշխանազավթման հոդվածով անհապաղ քրեական հետապնդման ու հասարակությունից մեկուսացման ենթակա նիկոլ փաշինը վախից կատաղության տևական նոպայի մեջ է: Անխուսափելի հատուցման պահը մոտ է, և դրանից սարսափահար, նա իր մանկլավիկներին կարգադրել է ինչ կա-չկա՝ քրեականացնել: Այսինքն՝ երկրի Քրեական օրենսգրքում ու ոչ միայն քրեականում, հրատապ-արտահերթ ռեժիմով «օրենք» «օրենքի» ետևից են արդեն ընդունում: Կարելի է ասել՝ կոնվեյերով:
Ահավասիկ, նախօրեին մի դաստա փոփոխությունների ու լրացումների նախագծեր էր երկնել նիկոլի կարկառուն սպասարկուներից համաշխարհային մասշտաբի սուպեր-իրավագետ, բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենահանճարեղագույն, չենք վախենա ասել՝ ճաճանչաճառագ օրենսդիր ոմն Վահագն Հովակիմյանը:
Ճիշտ է, որոշ չար լեզուներ ու իրավագետի ստից դիպլոմ ունեցող «չար ու նախանձ» անձինք Վահագն Հովակիմյանի ծնած նախագծերը թյուրմիացություններ են համարում, բայց ո՜վ են այդ «պիցցայակերները», որ հակաճառեն մոլորակի, վա՜յ, կներեք, տիեզերքի՛ մասշտաբով անզուգական այդ տիտանին:
Ինչևէ:
Սրանք, ուրեմն, որոշել են քրեականացնել կամ, ավելի ճիշտ՝ խստացնել, մասնավորապես նախընտրական քարոզչությանը, քարոզարշավին խոչընդոտելը և նմանօրինակ դրսևորումները: Չէ, մինչ այժմ էլ նախատեսված էր քերական հետապնդում, ասենք, որևէ մեկին կամ անձանց խմբի բռնությամբ կամ բռնության սպառնալիքով խոչընդոտելու, նախընտրական հավաքի «քարշ տալու» կամ հակառակը՝ հարկադրանքով մասնակցությունը թույլ չտալու համար և այլն:
Բայց դա սրանց քիչ է թվացել ու որոշել են քրեականացնել, այսինքն՝ արդե՛ն քրեականացրեցին նախընտրական քարոզչությանը ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ:
Ահավասիկ, հիացեք. Քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 1-ին մասը այսուհետ հետևյալ տեսքը ունի՝ ճաճանչաճառագ Վահագն Հովակիմյանի խմբագրությամբ. «1. Նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որէ եղանակով (մեծն քանքարի իմացած տարբերակով «որևէ» բառն այդ տեսքն ունի) խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով»:
Հասկանալի՞ է, չէ՞, որ «որևէ եղանակով»-ի տակ ինչ ասես՝ կարող են սղղացնել:
Բայց ախր, ինչո՞ւ այդպես «համեստ», «զո՜ւսպ»: Կարելի էր միանգամից քրեականացնել թրքահպատակ փաշինին «ողջունելը», ավելին՝ կարելի էր քրեական պատիժ սահմանել թուրքի նիկոլից բացի որևէ այլ թեկնածուի օգտին քվեարկելու համար, պրծավ-գնաց: Ինչ մի ձևականությունների ետևից են ընկել:
Եթե մի փոքր ավելի լուրջ, ապա փաշինի «քայլոները» լրիվ արգելակազրկվել են և դրսևորում են իրենց ուլտրա ֆաշիստական բնույթն ու ծայրահեղ նեղմտությունը:
Մյուս կողմից, քանի որ սրանք իրենց նախընտրական հանդիպումներին դպրոցական կոլեկտիվներ ու աշակերտների են քշում-տանում, կարելի է նույն այդ հոդվածը շուռ տալ իրենց իսկ դեմ և ոստիկանության բաժինները, դատախազությունը հեղեղել հանցագործության մասին հաղորդումներով:
Ենթադրենք, փաշինի որևէ նախընտրական հանդիպմանը ներկա է եղել 48 անձ, լուսանկարում եք բոլորին, ու յուրաքանչյուրի վերաբերյալ դիմում ներկայացնում, որ կան հիմնավոր կասկածներ, որ տվյալ անձն այդտեղ է բերվել «ողևէ եղանակով» իրականացված հարկադրանքով:
Իրականում այդ ամբողջ աբրա-կադաբրան նիկոլենք հորինել են այն նպատակով, որ ա) իրենց նախընտրական հանդիպումները հնարավորինս ստերիլ անցնեն, նիկոլ փաշինին «սյունիքյան ողջույններ» չհղվեն, բ) այդ փոփոխությունները հնարավորինս օգտագործեն ընտրության մյուս մասնակից ուժերին խանգարելու, խոչընդոտելու, նիկոլազոմբիացման վարակից զերծ մնացած քաղաքացիներին ոստիկանատներ քարշ տալու, տեռորի ենթարկելու, հետապնդելու համար:
Առհասարակ, ցանկացած ընտրական գործընթացի վերաբերյալ միջազգային ընդունված առանցքային չափորոշիչներից մեկը (որի մասին, օրինակ, Վենետիկի հանձնաժողովը մեկ անգամ չէ, որ ընդգծել է) այն է, որ չի՛ կարելի, անընդունելի է անմիջականորեն նախընտրական շրջանում «խաղի կանոնների» փոխությունը: Դա հիմնականում Ընտրական օրենսգրքի ափալ-թափալ փոփոխությունների վերաբերյալ է ասվում, բայց ըստ էության՝ տարածվում է ընտրական գործընթացին առնչվող մյուս օրենսդրական փոփոխությունների վրա ևս:
Եվ ընդհանրապես, նիկոլ փաշինն ու նաև վահագն հովակիմյանը կարող են առանձնապես շատ չջղաձգվել. Քրեական օրենսգրքում վաղուց կան, ընդունված են այն հոդվածները, որոնց համապատասխան նրանց ու մնացյալ «քայլոներին» դեռ մեղադրանք ներկայացվելու է: Մնում է հասնել այդ փուլին:

Արմեն Հակոբյան