Լրահոս

29.04.2021 13:41


Կապուտան գյուղի դաշտերում մարդու գանգ և դի է հայտնաբերվել՝ նեխած վիճակում

Կապուտան գյուղի դաշտերում մարդու գանգ և դի է հայտնաբերվել՝ նեխած վիճակում

Ապրիլի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ակունք համայնքի Կապուտան վարչական շրջանի բնակիչներն ահազանգել են ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Կապուտան գյուղի դաշտում մարդու գանգ կա, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ Ակունք համայնքից Կապուտան գյուղ տանող վերջնամասի՝ գլխավոր ճանապարհից դեպի Հատիս գյուղ տանող ճանապարհահատվածում՝ դաշտամիջյան վայրում, հայտնաբերվել է մարդու գանգ և դիակ՝ թաղված ու նեխած վիճակում։

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը