Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը BMW X5-ով Չայնիի ոլորանների սկզբնամասում բախվել է բետոնե արգելապատնեշներին. կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արման Զուրաբյանը իր վարած BMW X5 մակնիշ ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, ըստ նախնական տեղեկությունների, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ, 43-ամյա Արման Թաթոսյանն ու Երևանի բնակիչ, 35-ամյա Հայկ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ Ա. Թաթոսյանը՝ «Աբովյան», իսկ Հ. Օհանյանը՝ Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոններ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։