Լրահոս

29.04.2021 10:56


Գեղարքունիքի մարզում Opel-ը բախվել է բետոնե հենասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում. ոստիկանության ծառայողը տեղում մահացել է, կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում Opel-ը բախվել է բետոնե հենասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում. ոստիկանության ծառայողը տեղում մահացել է, կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ` 29-ամյա Ռազմիկ Սարգսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ-ում՝ Սուրբ Նարեկ մատուռի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել բետոնե հենասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում՝ բախվելով քարերին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ՝ 38-ամյա Վախթանգ Հայրապետյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ռ. Սարգսյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Գավառ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Թ. Ջնդոյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 22 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մահացածը ոստիկանության ծառայող էր, աշխաում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանունա գխավոր վարչության ոստիկանոյն Մարունու բաժանմունքում։

Այս խորագրի վերջին նյութերը