Երևանում 19-ամյա վարորդի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ ապրիլի 28-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Երևանի բնակիչ, 70-ամյա Անետա Դարբինյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 7-ին:
Այդ օրը Երևանի բնակիչ, 19-ամյա Ավետիք Բունիաթյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով ժամը 16:00-ի սահմաններում Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել Ա. Դարբինյանին:
Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց:
Հարուցվել է քրեական գրոծ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Մահացած Ա. Դարբինյանն աշխատում էր «Ռիո Քլինինգ» ՍՊԸ-ում: