Լոռու մարզում Audi Q7-ը բախվել է բետոնե հենապատին, 1,5 մետր բարձրությունից ընկել և կողաշրջվել. կան վիրավորներ, ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազեն
Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Audi Q7 մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ հատվածին և մոտ 1,5 մետր բարձրութունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական թիվ 37 ջոկատի հրշեջ-թրկարարները, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Վթարված ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է հրազեն։