Լրահոս

16.04.2009 14:39


Էդվարդ Նալբանդյան. «Մտադրություն չկա հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու»

Ապրիլի 16-17 Երևանում կայանում է ՍԾՏՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին մասնակցելու համար Երևանում են գտնվում Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդ Գուլիևը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանում Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձել է հայ-թուրքական բանակցային գործընթացի ներկա փուլին։ Նա արձանագրել է, որ «Որևէ մտադրություն չկա այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու։ Բանակցությունները շարունակվում են, մենք առաջընթաց ենք արձանագրել, և գտնում ենք, որ իսկապես կարող ենք շատ մոտ լինել և լուծել այդ հարցերը մոտ ապագայում»։

 

Այս խորագրի վերջին նյութերը