Քաղաքական

28.04.2021 17:00


Փաշինյանի ասած 622 հազար աշխատողը բաղկացած չէ մարդկանցից

Փաշինյանի ասած 622 հազար աշխատողը բաղկացած չէ մարդկանցից

Կառավարության ապրիլի 22-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապեց լավ լուր հայտնել, թե Հայաստանի Հանրապետությունում աշխատատեղերի բացարձակ թվի ռեկորդ ունենք՝ այն շուրջ 622 հազար է: Ըստ այդմ՝ առաջին անգամ գրանցված աշխատատեղերի՝ 600 հազարի շեմը հաղթահարել են 2019 թվականի մայիսին, իսկ «նախկիններին» չի հաջողվել հասնել 600-ի ցուցանիշին։

Այստեղ սակայն պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած թիվը չի արտացոլում աշխատաշուկայում այժմ տիրող ընդհանուր իրավիճակը։ Կարճ ասած՝ նրա ներկայացրած շուրջ 622 հազար աշխատատեղը բոլորովին չի ենթադրում, թե 622 հազար հպարտ քաղաքացին հենց աշխատող է։

Այժմ ներկայացնենք նման բազմաթիվ դեպքերից միայն մեկը, թե ինչպես կարելի է մեկ հոգով «զավթել» մի քանի աշխատատեղ․

Ահավասիք՝ քաղաքացի Ռաիսա Գալստյանը, որը հանդիսանում է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ և ՀՀ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մտերիմը, բացի նրանից, որ գտնվում է կենսաթոշակային տարիքում, այդուհանդերձ զբաղեցնում է պետական պաշտոն։ Իսկ Նրա որդին՝ Սամվել Մելքոնյանը 2019 թվականից գրանցված 5 տարբեր հաստիքներում է աշխատում և ստանում է համապատասխան վարձատրություներ։

Իսկ ստորև ներկայացնում ենք փաստաթուղթը, թե կոնկրետ որ հաստիքներն է միաժամանակ զբաղեցնում Սամվել Մելքոնյանը․

Աղբյուրը՝ Lurerinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը