Քաղաքական

28.04.2021 16:31


«Թուրքիան Հայաստանն ընկալում է որպես Ադրբեջանի ու, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի համար վտանգ ներկայացնող պետություն». Թուրքիայի խորհրդարանի խոսնակ

«Թուրքիան Հայաստանն ընկալում է որպես Ադրբեջանի ու, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի համար վտանգ ներկայացնող պետություն». Թուրքիայի խորհրդարանի խոսնակ

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Հայաստանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար:

Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, նման հայտարարությամբ վերջինս հանդես է եկել «Խորհրդարանների դերը միջազգային խաղաղության և կայունության ամրապնդման հարցում» խորագրով տեսաժողովի ժամանակ, որը կազմակերպվել է Թուրքմենստանի նախաձեռնությամբ:

Շենթոփի խոսքով` «Թուրքիան Հայաստանն ընկալում է որպես պետություն, որը չմտածված է գործում և վտանգ է ներկայացնում Ադրբեջանի ու, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի համար»:

«Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին ոչ միայն երկու երկրի բարեկամության և եղբայրության ցուցանիշ է, այլև Բաքվի դիրքորոշման արդարացիության վկայությունը տարածաշրջանային խաղաղության սպառնալիքի ֆոնին»,-ընդգծել է Շենթոփը:

Վերջինս հավելել է, որ Անկարան կարող է նախաձեռնություններ իրականացնել տարածաշրջանում և աշխարհում հակամարտությունների կարգավորման հարցում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը