Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից հետո «խորամանակ» Էրդողանը կարող է հայտարարել ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունների նոր ժամանակաշրջանի մասին. Սեմյոն Բաղդասարով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունից հետո թուրքական «Վաթան» կուսակցությունը երկրի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է վերանայել հարաբերությունները Վաշինգտոնի հետ: Թուրք պատգամավորներն առաջարկել են Ղրիմը ռուսական տարածք ճանաչել և արգելափակել ամերիկացիների մուտքը «Ինջիրլիք» և «Քյուրեջիք» ռազմաբազաներ:
Այս իրադարձությունների զարգացման համատեքստում Բայդենի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից հետո թուրք-ամերիկյան հարաբերությունների հնարավոր զարգացումներին անդրադարձել է Журналистская правда կայքը` ներկայացնելով Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի վերլուծությունն այս հարցի շուրջ:
«Թուրքիայի կողմից միայն բանավոր պատասխաններ և սպառնալիքներ են հնչում, մեղադրանքներ հնդկացիների ցեղասպանության համար և այլն: Ոչ մի լուրջ բան ԱՄՆ-ի հանդեպ, ինչպես միշտ, տեղի չի ունենա: Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին ուղերձն ԱՄՆ-ն հետ չի կանչի: Թուրքիայի կողմից թույլ միջոցառումներ են ձեռնարկվում, որոնք ոչ մի կերպ չեն վնասի Ամերիկային»,- կարծիք է հայտնել Բաղդասարովը:
Վերջինս շեշտել է, որ Էրդողանը խորամանկ գործիչ է և ամերիկյան ռազմաբազաները վերացնելը շահավետ չի լինի նրա համար: «Ենթադրում եմ, որ նա հիմա պատրաստվում է Բայդենի հետ հանդիպման, որից հետո կհայտարարի լավ հարաբերությունների նոր ժամանակաշրջանի մասին»,-նկատում է Բաղդասարովը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն իր ապրիլքսանչորսյան ուղերձում օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը` նշելով, որ հայերի կոտորածը իրականացվել է օսմանյան իշխանությունների կողմից:

Աղբյուրը՝ tert.am