Դադարեցվել են Նարեկ Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Նարեկ Մկրտչյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-ասված է հաղորդագրությունում:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 21-ին: