Նիկոլը «պլյուս-մինուս 50»-ով է նշում պատերազմի զոհերին, իսկ անհայտ կորածնե՞րը
Ազգային արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր նորմալ մարդու համար, անկասկած, վիրավորական է, որ նիկոլ փաշինի նման մեկն է առ այսօր համարվում Հայաստանի ղեկավար: Նա, ճիշտ է, ձևական հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, բայց շարունակում է վարչապետի աշխատասենյակում կամ կառավարության շենքում տարբեր մարդկանց ընդունել, ինչ-որ ճառեր ասել: Օրերս, օրինակ, մի խումբ սպորտսմենների՝ ծանրորդների ու ըմբշամարտիկների էին «բերման ենթարկել»նիկոլ փաշինի հետ նվաստացուցիչ հանդիպման նրա ստապաթոսախառը ցնդաբանությունները լսեցնելու համար:
Բայց ո՞վ է, առհասարակ, նիկոլ փաշինը: Ի լրումն մի ամբողջ շարք բացասական բնորոշումների, որոնց կեսը որևէ այլ անձի դեպքում բավական կլիներ, որպեսզի նա ոչ միայն հրաժարական տա, այլև հրաժեշտ՝ կյանքին, նիկոլ փաշինը նաև քաղաքական «արնախում» է: Նկատի ունենք այն, որ նիկոլ փաշինը, հատկապես 2009-ից սկսած, իր քաղաքական կարիերան կառուցել է իր իսկ հրահրման հետևանքով տեղի ունեցած բախումների, անկարգությունների ընթացքում 2008-ի մարտի 1-ին զոհված 10 հայ մարդկանց արյան վրա: Ոչ միայն այդ մարդկանց զոհվելու, նրանց արյան մեղքն է ցմահ նիկոլ փաշինի վզին (չենք նշում՝ խղճին կամ սրտին, քանզի դա ոչ խիղճ ունի, ոչ էլ սիրտ), այլև նա տարիներ շարունակ շահարկել է մարտի 1-ի զոհերի հարցը, զոհվածների հարազատներին վերածել իր պատանդների ու քաղաքական գործիքների:
Եվ ահա, նման մեկը՝ նիկոլ փաշինը, օրերս, ԱԺ ամբիոնից, անդրադառնալով ի՛ր իսկ վարած «քաղաքականության» հետևանքով տեղի ունեցած «տարօրինակ պատերազմի» ժամանակ ի՛ր իսկ ընդունած ապուշագույն որոշումների հետևանքով մեր երկրի ու ժողովրդի կրած ահռելի կորուստներին, զոհերի վերաբերյալ արեց այսպիսի խայտառակ հայտարարություն. «Մեր զոհերի թիվը 4 հազարի կարգի է, ներողություն այս հայտարարությունը անելու համար, պլյուս-մինուս 50, էլի ներողություն՝ այսպիսի բառերով խոսելու համար...»:
Ուզում ես «պլյուս-մինուս 500» անգամ ասա՝ ներողություն, նման արտահայտության համար դրա հեղինակին «սյունիքյան ողջույնով» բնորոշելն էլ քիչ է: Այսինքն, նիկոլ փաշինի ու նրան ծափ տվող հակահայերի համար մեր զոհված տղաները «պլյուս-մինուս 50» են:
Նույն ելույթի ժամանակ նիկոլ փաշինը հայտարարեց, թե «անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ»: Նախ, հատկապես պաշտոնավոր-կիսագրագետների համար նշենք՝ «անհետ կորած» չէ՛, այլ «անհայտ կորած»:
Երկրորդը, այդ ինչպե՞ս է, որ նիկոլ փաշինի կառավարության «անհայտ կորածների ցուցակում» 321 մարդու տվյալ է նշված, իսկ անհայտ կորածների որոնողական աշխատանքներով զբաղվող Արցախում գործող ՌԴ ՊՆ-ի քաղաքացիների ընդունելության կենտրոն, իրենց իսկ պաշտոնական հաղորդագրույթան համաձայն, մինչ օրս դիմել է 3600 քաղաքացի:
Դրանից ուղղակիորեն չի բխում, իհարկե, որ բոլոր 3600 դիմումներն էլ եղել են այս «տարօրինակ պատերազմում» անհայտ կորածների վերաբերյալ: Բայց նաև կասկածից վեր է, որ 3600-ի մեծ մասը հենց անհայտ կորածներին գտնելու վերաբերյալ դիմումներն են եղել:
Ի՞նչ է ստացվում: Նախ, նիկոլ փաշինն ու նրա մանկլավիկ «կառավերությունը» գաղտնի են պահում պատերազմում զոհվածների թիվը (մինչև օրս պաշտոնապես ու առանձին չի հրապարակվել պատերազմում զոհվածների ամբողջական ցուցակ): Բացի այդ՝ նիկոլ փաշինն ինչ-որ մոտավոր թիվ է նշում՝ մոտ 4000 զոհ, որոնց մեջ իր այդ ելույթում ներառում է նաև իր նշած 321 անհայտ կորածների թիվը:
Մինչդեռ, տարբեր աղբյուրներ, փորձագետներ նշում են, որ պատերազմում զոհվածների թիվը մոտ 7000-ի է հասնում: Հաշվի առնելով, թե քանի հազար դիմում է ստացել անհայտ կորածների որոնողական աշխատանքներով զբաղվող ռուսական կենտրոնը՝ առնվազն 3000 անհայտ կորածներ կան: Համադրելով բոլոր այդ տվյալները՝ կարելի է եզրակացնել, որ նիկոլ փաշինի կազմակերպած ու հրամանատարած այս «տարօրինակ պատերազմում» մեր բանակը, մեր ազգը մոտ 8000 զոհ է տվել:
Անշուշտ, եթե թեկուզ իր իսկ նշած 4000 զոհը հիմք ընդունենք, էլի սոսկալի ու ահավոր է: Ու այդ ողբերգության հեղինակն ու հիմնական մեղավորը, գլխավոր անպատասխանատու պատասխանատուն, կալանավորվելու և դատարանի առաջ կանգնեցվելու փոխարեն... պատրաստվում է «արտահերթ ընտրությունների», դեռ մի բան էլ՝ հույս ունի վերընտրվել: Ու դեռ շարունակում է վարչապետել:
Այդ քաղաքական արնախում-գլխակերին «գուրգուրող-պուպուշողները», ի դեպ, ոչ թե սատարողներ են, այլ հենց հանցակիցներ:
Նիկոլը «պլյուս-մինուս 50»-ով է նշում պատերազմի զոհերին, իսկ անհայտ կորածնե՞րը
Ազգային արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր նորմալ մարդու համար, անկասկած, վիրավորական է, որ նիկոլ փաշինի նման մեկն է առ այսօր համարվում Հայաստանի ղեկավար: Նա, ճիշտ է, ձևական հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, բայց շարունակում է վարչապետի աշխատասենյակում կամ կառավարության շենքում տարբեր մարդկանց ընդունել, ինչ-որ ճառեր ասել: Օրերս, օրինակ, մի խումբ սպորտսմենների՝ ծանրորդների ու ըմբշամարտիկների էին «բերման ենթարկել» նիկոլ փաշինի հետ նվաստացուցիչ հանդիպման նրա ստապաթոսախառը ցնդաբանությունները լսեցնելու համար:

Արմեն Հակոբյան