Քաղաքական

28.04.2021 13:50


Ադրբեջանցիները Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղի տարածքում կրկին առաջ են եկել

Ադրբեջանցիները Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղի տարածքում կրկին առաջ են եկել

Ադրբեջանցիներն Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարակից իրենց դիրքից կրկին առաջ են եկել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

«Այո, կրկին առաջ են եկել։ Այնքան են առաջ եկել, ինչքան երեկ հետ էին գնացել»,–ասաց Բախշիյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ տեղի ղեկավարությունը հետևողական է, այս պահին զբաղվում են այդ հարցով:

Նոր Ղազանչիի գյուղապետ Ռուսլան Առստամյանի խոսքով` այս պահին բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և պաշտպանության բանակի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հիմա ադրբեջանցիների դիրքերը գտնվում են գյուղից մոտ 1.5 կմ հեռավորության վրա։

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ապրիլի 25-ի երեկոյան ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ էին եկել:

Բանակցությունների արդյունքում ադրբեջանցիներն ապրիլի 27–ի առավոտյան իրենց դիրքերը նույնչափ հետ էին տվել:

Այս խորագրի վերջին նյութերը