Քաղաքական

27.04.2021 21:36


Արևմտյան Զանգեզուրն Ադրբեջանի պատմական հողն է և Զանգեզուրի միջանցքն անցնելու է այդ հողով. Ալիև

Արևմտյան Զանգեզուրն Ադրբեջանի պատմական հողն է և Զանգեզուրի միջանցքն անցնելու է այդ հողով. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր:

Ինչպես հայտնում է Minval.az կայքը, Ալիևը հայտարարել է, որ Զանգելանով ժամանակին երկաթուղի է անցել, իսկ տարածքը, ըստ նրա՝ աշխարհագրական տեսանկյունից Արևմտյան Զանգեզուր շրջանի մաս է կազմում:

«Արևմտյան Զանգեզուրը մեր պատմական հողն է և այդ հողով կանցնի Զանգեզուրի միջանցքը: Այսպիսով, Ադրբեջանի հիմնական մասը երկաթուղով կկապվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»,-հայտարարել է ադրբեջանցի նախագահը:

Նրա խոսքով՝ «արդեն տրվել է երկաթուղու շինարարության մեկնարկը, որը մեկնարկելու է Հորադիզից և անցնելու է Զանգեզուրի միջանցքով»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը