Լրահոս

27.04.2021 11:06


24 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 595 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

24 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 595 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում ապրիլի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 595 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 214 064-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 24 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5066-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 801 է, ընդհանուր առողջացածներինը՝ 195701, փաստացի բուժվողներինը՝ 13527: Մեկ օրում արվել է 4277 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 969969 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը