Լրահոս

27.04.2021 07:50


Տավուշում անչափահաս տղան Opel-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվել. նրան ու հասակակից ուղևորին տեղափոխել են հիվանդանոց

Տավուշում անչափահաս տղան Opel-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվել. նրան ու հասակակից ուղևորին տեղափոխել են հիվանդանոց

Ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Արծվաբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա Գրիգոր Մ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Արծվաբերդ-Բերդ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի հողաթմբին և կողաշրջվել, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Գրիգոր Մ.-ն և ուղևոր, Արծվաբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա Սերգեյ Ո.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը