Քաղաքական

26.04.2021 17:08


«Այս իշխանությունը բոմբ է դրել է Սյունյաց աշխարհի տակ». Քաջարանի քաղաքապետ (տեսանյութ)

«Այս իշխանությունը բոմբ է դրել է Սյունյաց աշխարհի տակ». Քաջարանի քաղաքապետ (տեսանյութ)

Սյունեցիների պահանջը հետեւյալն է՝ գտնել կարող ուժեր, որոնք կարող են գտնել լուծումներ՝ այդ հետեւանքները վերացնելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Քննչական կոմիտեի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

Նշենք, որ Քաջարանի քաղաքապետը հրավիրվել էր Քննչական կոմիտե։ Նրան առաջադրված մեղադրանքը փոխվել է։

«Սյունեցիներն այդ ամեն ինչի հետեւանքներն անմիջական կրողներն են։ Պետք չի այդ ամեն ինչը նստել, վերլուծել, խոսել»,-նշեց նա։

Անդրադառնալով սահմանների անվտանգությանն ու հակառակորդի կողմից հայկական դիրքեր վերցնելուն՝ Փարամազյանն ասաց. «Երբ դեկտեմբերի 17-ին Պաշտպանության նախարարը, բարձրաստիճան սպաները ժամանակ տվեցին հայկական կողմին, որ մենք լքենք դիրքերը, այդ ժամանակվանից մեր շահեկան դիրքերը մենք զիջեցինք թշնամուն։ Թշնամին բացարձակ տիրապետում է ցանկացած շահեկան դիրքի։ Այս իշխանությունը մի հատ բոմբ է դրել Սյունյաց աշխարհի տակ, ինչու չէ նաեւ Հայաստանի Հանրապետության տակ. չլինի Սյունիքը, ապա Հայաստանի Հանրապետության վրա տապանաքար պետք է դնենք։ Բոմբը դրել են, ֆիթիլը վառել են, ու այդ վառած ֆիթիլը գնում է, դա մի օր տրաքելու է մեր սերունդի տակ։ Մենք մտահոգված ենք, ՀՀ ժողովուրդն իրավունք չունի՞ մտածելու։ Սյունիքը չլինի, հերթով գալու են։ Այո, կրակոց է լինելու, ավելի վատ բաների ենք ականատես լինելու, մենք պատրաստ էլ ենք»։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին եւ հարցին՝ արդյոք դա լուծման ճանապարհ համարո՞ւմ է, Փարամազյանն ասաց՝ իհարկե. «ՀՀ իշխանության պետք է գան այնպիսի մարդիկ, որոնք կարող են այդ հետեւանքները վերացնել, ու կան մարդիկ, այս իշխանությամբ ամեն ինչ չի փակված։ Այս իշխանության հետ հույս չունենք, տանուլ տված իշխանություն է։ Ո՞նց կարելի է այս իշխանության հետ նորից ճանապարհ անցնել, պետք չի նորից սխալը կրկնել, ժողովուրդն էլ պիտի այս ամեն ինչը գիտակցի, մենք պետություն ենք կորցնում»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը