Լրահոս

26.04.2021 16:44


Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 4 մարտական հաշվարկ

Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 4 մարտական հաշվարկ

Ապրիլի 26-ին, ժամը 13։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել կահույքի խանութ-սրահի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։30-ին, մարվել՝ 13։39-ին։

Այս խորագրի վերջին նյութերը