Քաղաքական

26.04.2021 16:05


Երբ խորհրդարանում կքննարկվի ՀՀ վարչապետի ընտրության հարցը

Երբ խորհրդարանում կքննարկվի ՀՀ վարչապետի ընտրության հարցը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության անցկացման մասին:

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 25-ին հրաժարական է տվել ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ։

Այս խորագրի վերջին նյութերը