փաշինին «արտահերթը» պետք է... հանցակիցների բազմության մեջ տարրալուծվելու համար
Ժողովրդական խոսք է. «Գող, սիրտը՝ դող»:
Մեկ այլ խոսք էլ կա. «Գողն ի՞նչ կուզե, մութ գիշեր»:
Դե, որ երկուսը ասել ենք, երրորդն էլ նշենք. «Եթե գողը տնից լինի, կովը երդիկից էլ կհանեն»:
Ի լրումն ասացվածքների, կա ևս մեկ, այսպես ասենք՝ օպերատիվ-հետախուզական աքսիոմ՝ որոնվող հանցագործը հաճախ նախընտրում է հայտնվել մարդկանց կուտակումներով վայրերում բազմության մեջ կորելու, այսպես ասած՝ տարրալուծվելու համար
Հիմա նիկոլ փաշինի դեպքն է՝ այս ձևական հրաժարականի ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու հետ կապված: «Գողը» տնից էր, դրա համար էլ... Արցախը՝ Շուշիով ու Հադրութով հանդերձ, հանձնվեց թշնամուն, դրա համար էլ Հայաստանն ու հայությունը հայտնվեցին ազգային աղետի հորձանուտում:
«Գողի» ուզած «մութ գիշերը» տարիներով, իսկ վերջին 3 տարվա ընթացքում պետական լծակների ու կառույցների ներգրավմամբ հայրենի հասարակության վրա թափված մաղձն ու ատելության քարոզն են՝ մի որոշակի զանգվածի ուղեղալվացմամբ և բանականության մթագնմամբ: Այն աստիճան, որ գտնվում են մի ամբողջ շարք անձինք, որոնք պաշտպանում են... բացահայտ դավաճանին ու արյունահեղ, երկրակործան աղետների գեներատորին:
Դե, իսկ այն, որ նիկոլ փաշինի սիրտը դողի մեջ է, այնքան ակնհայտ է, որ նույնիսկ լրացուցիչ հիմնավորման կարիք չունի: Դրա մասին են վկայում նոյեմբերի 9-ից հետո օրերով բունկերներում պատսպարվելը, ամիսներ անց Երևանի կենտրոնում մի քանի հարյուր մետրը մի քանի հազար ոստիկանների «ուղեկցույթամբ» անցնելը, Սյունիքում «ողջունվելուց» հետո սյունեցիների դեմ կատաղի ռեպրեսիաների դիմելը և այլն, և այլն, օրինակներն իսկապես շատ են:
Հիմա գանք «օպերատիվ-hետախուզականին», այն է՝ բազմության մեջ «տարրալուծվելուն»: նիկոլ փաշինը, ըստ էության, նախաձեռնում է արտահերթ ընտրություններ: Նրան ինչո՞ւ են պետք այդ «արտահերթ ընտրությունները», եթե նոյեմբերի 9-ով արձանագրված իր կործանարար և աղետային կոպիտուլյացիայից հետո ո՛չ ինքնասպան եղավ, ո՛չ հրաժարական տվեց, ոչ էլ գոնե իր և իր կառավարության ձախավերությունը քննող պետական հանձնաժողով ձևավորեց: Ավելին, չնայած պետական, քաղաքական, ազգային, հոգևոր, գիտական, մշակութային, մասնագիտական բազմաթիվ կառույցների ու կազմակերպությունների պահանջին, շարունակեց ամուր կառչած մնալ երեք տարի առաջ անարյուն հեղաշրջմամբ զավթած ՀՀ վարչապետի աթոռից:
Ըստ էության, նիկոլ փաշինի համար «արտահերթ ընտրություններ» միջոցառումը իր ստորագրած կապիտուլյացիայի ու դրանից հետո ծավալվող կապիտուլյացիոն գործընթացի շարունակությունն է: Եվ այդ տեսանկյունից, նիկոլ փաշինին անհրաժեշտ է, որ հնարավորինս շատ մարդ Հայաստանում համարվի իր հանցակիցը: Հասկանալի է, չէ՞, որ ցանկացած ոք, ով կքվեարկի նիկոլ փաշինի ու նրա ուսապարկերի օգտին, ինքնաբերաբար դառնում է Արցախը թշնամուն հանձնելու, երկիրն ու հասարակությանը կործանման տանելու, հազարավոր հայ զինվորականների մահվան մատնելու հանցակիցը:
Նիկոլ փաշինին քիչ է, որ իր ուսապարկերին, ոստիկաններին, բանակի հրամանատարությանը դարձրել է իր հանցակիցները՝ նրանց միաժամանակ վերածելով անապագա անձանց: Նրան պետք է, որ հանցակիցների քանակը առնվազն մի քանի տասնյակ հազարի հասնի, որպեսզի ինքը «տարրալուծվի» այդ բազմության մեջ, որպեսզի տարրալուծվի, փոշիանա իր դավաճանության ու դրա դիմաց պատասխանատվության ենթարկվելու հարցը: Այլ կերպ ասած, դա սեփական պատասխանատվության հարցը հնարավորինս շատ անձանց վրա տարածելու, այդ բազմության մեջ կամ ավելի շուտ՝ ետևում «թաքնվելու» նպատակ է հետապնդում:
Ի դեպ, հատկանշական է և այն, որ նիկոլ փաշինը, չնայած տված հրաժարականին, շարունակում է պաշտոնավարել, ու սա այն դեպքն է, երբ «ժպ»՝ «ժամանակավոր պաշտոնակատար» բառակապակցույթունը ոչ միայն չի հանում հարցը, այլև հակառակը՝ սաստկացնում է նրան ուղղվելիք մեղադրանքները:
Ամենից բացի, նման վարքը վկայում է, որ նիկոլ փաշինը բացարձակապես չի վստահում նաև իր այսպես կոչված թիմակիցներին, հակառակ դեպքում կարող էր ժամանակավոր «վարչապետությունը» թողնել իր փոխվարչապետին: Նա նաև հասկանում է, որ առանց վարչապետի պաշտոնի ու լծակների, ինքը բացարձակ 0 է, եթե չասվի՝ ոչնչություն: ԻՍԿ ԺՊ–ի կարգավիճակով գոնե մի քիչ էլ քարշ կտա իր քաղաքական գոյությունը։

Արմեն Հակոբյան