Նիկոլի փչած փուչիկը պայթեցնում է պաշտոնական վիճակագրությունը
Նիկոլը պատերազմից ու կապիտուլյացիայից հետո իրեն կից հաստիքային սուտասան ու հեքիաթասաց նշանակեց։ Էկոնոմիկայի նախարար դարձավ բիզնես–դաշտում քցողի ու խաբեբայի համբավ ունեցող Վահան Քերոբյանը։
Սա խոստացավ 2021–ին թռիչքաձև՝ երկնիշ տնտեսական աճ ապահովել։ Երևի այնպիսին, ինչպիսին խոստացել ու չէր ապահովել Նիկոլ Փաշինյանը մինչև պատերազմը։
Նիկոլն ու իր ուսապարկերը հիմա սիրում են քարոզել, թե բա հեսա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները բացվելու են, գարուն է գալու, յոնջա է բուսնելու և դուխով հայության համար բախտ է բացվելու։ Թե քանի ոխչար կհավատա այս հակապետական հայտարարություններին, կերևա արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։
Իսկ այս պահին արդեն իսկ կան կոնկրետ արդյունքներ։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) այս տարվա հունվար–մարտին իջել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2 տոկոսով։
Անկում է արձանագրվել տնտեսության տարբեր ոլորտներում։ Մասնավորապես՝
–արդյունաբերական արտադրանքի ծավալն իջել է 3,9 տոկոսով,
Մակրոտնտեսական բացասական միտումներն ու ցուցանիշներն արձանագրվել էին նաև նախորդ ամիս հրապարակված պաշտոնական ամփոփման մեջ։ Թե ինչի հիմա վրա են երկնիշ աճ ու կյանքի որակի բարելավում խոստանում այս ստախոսները, արդեն էական չէ։ Էականն ու կարևորն այն է, որ ողջամիտ մարդիկ հասկացել են՝ քանի դեռ Նիկոլն ու իր ուսապարկերն են իշխանության, Հայաստանում ներդրումներ չեն լինելու, բիզնեսը չի զարգանալու, տնտեսությունը շարունակելու է իր անկումն ու վատանալու է կյանքի որակը։ Այդ մասին է խոսում նաև պաշտոնական վիճակագրությունը։

– գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1 տոկոսով,
–առևտրի շրջանառությունը՝ 5,6 տոկոսով,
–ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 8,1 տոկոսով,
–արտաքին առևտրաշրջանառությունը՝ 4,4 տոկոսով։
Մակրոտնտեսական բացասական միտումներն ու ցուցանիշներն արձանագրվել էին նաև նախորդ ամիս հրապարակված պաշտոնական ամփոփման մեջ։ Թե ինչի հիմա վրա են երկնիշ աճ ու կյանքի որակի բարելավում խոստանում այս ստախոսները, արդեն էական չէ։ Էականն ու կարևորն այն է, որ ողջամիտ մարդիկ հասկացել են՝ քանի դեռ Նիկոլն ու իր ուսապարկերն են իշխանության, Հայաստանում ներդրումներ չեն լինելու, բիզնեսը չի զարգանալու, տնտեսությունը շարունակելու է իր անկումն ու վատանալու է կյանքի որակը։ Այդ մասին է խոսում նաև պաշտոնական վիճակագրությունը։
Պետրոս Ալեքսանյան