Լրահոս

26.04.2021 14:10


Մարտունիում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, Nissan-ը բախվել է ВАЗ 2121-ին, Mercedes-ն էլ՝ BMW-ին. կան վիրավորներ

Մարտունիում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, Nissan-ը բախվել է ВАЗ 2121-ին, Mercedes-ն էլ՝ BMW-ին. կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 23-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով։ Ժամը 21։20-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում բախվել են Մարտունու բնակիչ՝ 26-ամյա Ա. Հ-ի վարած Mercedes մակնիշի և Ձորագյուղ գյուղի բնակիչ՝ 18-ամյա Ս. Հ-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո Nissan-ը բախվել է ճամփեզրին կայանված ВАЗ 2121 մակնիշի, իսկ Ա. Հ-ի վարած Mercedes-ն էլ բախվել է ճամփեզրին կայանված BMW մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Հ-ն, Nissan-ի ուղևոր՝ 18-ամյա Ա. Մ-ն և ВАЗ 2121-ի ուղևոր՝ 15-ամյա Կ. Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը