Լրահոս

26.04.2021 10:28


ԲՀԿ-ական ավագանու անդամը վայր է դնում մանդատը

ԲՀԿ-ական ավագանու անդամը վայր է դնում մանդատը

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը վայր է դնում մանդատը:

Այս առնչությամբ նա Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2,5 տարի առաջ ստանձնեցի Երևանի ավագանու անդամի մանդատս. այս ընթացքում ուժերիս ներածին չափով փորձել եմ այնպես անել, որ երևանցու կյանքն ավելի լավը դարձնեմ։ Ավաղ, այն ինչ կատարվում է մեր երկրում վերջին 3 տարվա ընթացքում՝ բոլորիս է հայտնի և ակնկալել, որ քայլականների հետ հնարավոր էր որևէ հաջողության հասնել՝ սին հույսեր էին։

Իսկ ահա վերջին յոթ ամսվա խայտառակ իրողություններն ինձ համար այլևս անհնարին դարձրեցին այս անպատասխանատուների հետ որևէ բան քննարկելը, աշխատելը, նիստերին մեկ դահլիճում գտնվելը, դա իմ սկզբունքներին հակասում է։

Ես վայր եմ դնում Երևանի ավագանու անդամի մանդատս, շնորհակալություն եմ հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերջին 2,5 տարվա ունեցած համագործակցության և վստահության համար։

ԲՀԿ-ին մաղթում եմ հաջողություն առաջիկա ԱԺ ընտրություններում։ Կհանդիպենք»:

Այս խորագրի վերջին նյութերը