Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին։«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը․ Ընդունել Կառավարության հրաժարականը»,-նշված է հրամանագրում:
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
ՀՀ Սահմանադրության 130 հոդվածի համաձայն՝ Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանված դեպքերում Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը:
Ըստ Սահմանադրության 158-րդ հոդվածի՝ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:
Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը․
Ընդունել Կառավարության հրաժարականը»,-նշված է հրամանագրում: