Լրահոս

25.04.2021 11:12


18 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

18 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում ապրիլի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 410 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 213 288-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5019-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 720 է, ընդհանուր առողջացածներինը՝ 194 080, փաստացի բուժվողներինը՝ 14189: Մեկ օրում արվել է 3158 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 963225 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը