Կարծիք

25.04.2021 10:46


Սա հայի և թուրքի պայքար է. թուրքի կողքին կանգնողը թուրք է

Սա հայի և թուրքի պայքար է. թուրքի կողքին կանգնողը թուրք է

Լուսանկարում Քեմալ Աթաթուրքին պաշտող, 82 տարեկանում մահացած, աշխարհահռչակ թուրք կոմպոզիտոր Ահմեդ Ադնան Սայգունն է: Աշխարհահռչակ կոմպոզիտո՞ր է: Այո, բայց հայ չի, ավելին՝ թուրք է...

Այսօր իմ և ընկերներիս կողմից քննարկվեց, թե համալիրում թուրքի կազմակերպած ապրիլ քսանչորսյան համերգին ովքեր էին ստորաբար ներկայացել

Ինչու՞ եմ սա գրում, որովհետև ըստ իս Հայաստանը զավթած, հայ երեխեքին կոտորած դավաճան, թուրքի կողքին կանգնողը անկախ իր տաղանդից, հանճարից ու ճանաչումից այլևս հայ լինել չի կարող: Մարդը կարող է լինել, հրաշալի գրող, բայց որպես մարդ լինել սրիկա, կարող է լավ նկարել, բայց երեսուն արծաթի դիմաց հրաժարվել իր ազգությունից և հակառակը՝ կարող է լինել ազգությամբ թուրք, սակայն հայ կոմպոզիտորներից շատ ավելի մեծ ճանաչում ունենալ աշխարհում:

Ես այս պայքարում ինքնակամ հրաժարվել եմ իմ շատ ընկերներից, հարազատներից և չեմ պատրաստվում ինչ որ մեկի համար բացառություններ անել և մեղմ մոտեցումներ ցուցաբերել, ավելին՝ ում շատ եմ սիրում, դավաճանելու դեպքում առանձնապես դաժանությամբ եմ ոչնչացնում: Սա հայի և թուրքի պայքար է: Շուռնուխցի Աշխարհապետին, Գորիսի փողքաղաքապետին, բազմաթիվ արժանապատիվ հայերի բանտերի պոլերով քարշ տալու հրաման տվողի կողքին կանգնողը ինձ համար այլևս հայ չի կարող լինել: Թուրքի կողքին կանգնողը թուրք է, իսկ թուրքերի հետ վերաբերվում ենք միայն մի ձև։

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Возможно, это изображение (1 человек)

Այս խորագրի վերջին նյութերը