Ցավը չի ամոքվում․ իսկ այդ վերքից մնացած սպին երբեք չի լավանա
Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի խնդիրների փորձագետ, քաղաքական գործիչ Սեմյոն Բաղդասարովը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել։
«1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում սկսվեցին հայ մտավորականների զանգվածային ձերբակալությունները. բացվեց «Պանդորայի արկղը», որով սկսվեց Օսմանյան կայսրությունում միլիոնավոր քրիստոնյաների զանգվածային սպանությունը։
Դրան հաջորդեց «Նեմեսիս» գործողությունը՝ վրեժխնդրության ակտ դահիճների նկատմամբ, որոնց համաձայնությամբ տեղի ունեցավ 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկը։
41 մարդ էր պատասխանատու միլիոնավոր քրիստոնյաների հանդեպ սարսափելի ոճրագործությունների համար։ Մի քանի տարվա ընթացքում այդ դահիճները, այդ թվում՝ Էնվեր փաշան, որին Ադրբեջանում զորահանդեսի ժամանակ հիշատակեց Թուրքիայի նախագահը, Ջեմալ փաշան, Թալեաթ փաշան ոչնչացվում էին։ Բայց դա եղավ ավելի ուշ։ Իսկ սկզբում կար վախ, հնազանդություն և միլիոնավոր քրիստոնյաների ճակատագրի լուռ ընդունում։ Դա բնաջնջման շարունակական և անողոք ծրագիր էր։ Վայրագություններն ունեին խիստ կրոնական և էթնիկ բնույթ, անունը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանություն»,-գրել է Սեմյոն Բաղդասարովը։
Քաղաքական գործչի խոսքով՝ «Հայոց ցեղասպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար Երիտթուրք պարագլուխներից վրեժխնդիր լինելը չամոքեց հայերի վերքը, որը դեռ արյունահոսում է»։
«Ցավը չի ամոքվում․ իսկ այդ վերքից մնացած սպին երբեք չի լավանա»,-հավելել է Սեմյոնովը։

Աղբյուրը՝ tert.am