Քաղաքական

24.04.2021 15:28


Ադրբեջանն արդեն երկաթգիծ է կառուցում, մեր կողմից միայն անտրամաբանական հայտարարություններ են հնչում․ Մեղրիի համայնքապետը՝ Փաշինյանի պատասխանի մասին, որ մենք էլ կարող ենք Նախիջևանով միջանցք ուզել (տեսանյութ)

Ադրբեջանն արդեն երկաթգիծ է կառուցում, մեր կողմից միայն անտրամաբանական հայտարարություններ են հնչում․ Մեղրիի համայնքապետը՝ Փաշինյանի պատասխանի մասին, որ մենք էլ կարող ենք Նախիջևանով միջանցք ուզել (տեսանյութ)

Ես բազմիցս լրատվամիջոցների միջոցով կոչ եմ արել հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորությանը, ընդհանրապես իշխանություններին՝ տալ հստակ տեղեկություն, թե ինչ է սպասվում մեզ, այդ «կիրթ» հարևանի արտահայտություններին ակնկալում ենք համարժեք պատասխան մեր իշխանության կողմից, բայց քար լռություն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե ադրբեջանցիները Մեղրիով միջանցք են ուզում, մենք էլ կարող ենք Նախիջևանով ուզել, նա նշեց․ «Ես չեմ ուզում իր ասածները մեկնաբանել, տրամաբանությունս վիրավորվում է, գուցե մի քիչ կոպիտ եմ ասում։ Ես ցավում եմ այս ամբողջ իրավիճակի համար։ Այդ անտրամաբանական մեկնաբանությունները, որ Նախիջևանի միջանցքից օգտվի, ի՞նչ է նախատեսվում դրանով, ոչ մի հիմնավորում չեմ տեսնում։ Ասում է՝ իրենք ասում են, դուք էլ ասեք, ասելով չի, հարևանները արդեն երկաթգիծ են կառուցում, արդեն 45 էլեկտրաքարշ է Ադրբեջանը պատվիրել, իսկ մեր կողմից միայն անտրամաբանական, մերկապարանոց, շատ հաճախ իրար հակասող հայտարարություններ են»,–ասաց նա։

Մխիթար Զաքարյանը նշեց, որ ուժեղ, կայացած պետություն ունենալու պարագայում ամեն ինչ կարելի է քննարկել։ «Եթե արժանապատիվ կերպով հնարավոր է օգտվել կոմունիկացիաներից, դա քննարկելու հարց է, բայց այս իրավիճակում մենք տեսնում ենք, որ չկա հայկական կողմի կամքը, մենք բոլոր կողմերից տեսնում ենք, իսկ հայկական պետության շահը ներկայացնող չկա»,–ասաց նա։

Մխիթար Զաքարյանը նշեց, որ Մեղրիի միջանցքի ստեղծման ենթակառուցվածքների հետ կապված քննարկում չի եղել, և հերքում են ուզում։ «Մեր պապերը հազարավոր տարիներ շատ ավելի վատ վիճակում են եղել, քան մենք ներկայումս, պետություն, բանակ չեն ունեցել, բայց պահել են հողը։ Ես սա համարում եմ և՛ անարգանք մեր նախնիներին, և՛ դավաճանություն մեր սերունդներին»,–ասաց նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը