Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերի համոզմամբ՝ եկել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ժամանակը (տեսանյութ)
Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը մշտապես աջակցել է Հայաստանին, խոսել Հայաստանի, Արցախի հանդեպ իր սիրո մասին: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին երգիչը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում հրապարակել է իր և երգահան Արա Գևորգյանի «Ադանա» ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1, 5 մլն զոհերի հիշատակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակին կից Դեքերը գրել է. «2005 թվականին եմ գրել «Ադանա» ստեղծագործության բառերը՝ ցանկանալով աշխարհին պատմել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը: 2021-ին եկել է միջազգային ճանաչման և արդարության ժամանակը: Հիշում և պահանջում ենք»: