Քաղաքական

24.04.2021 09:32


Ցավն ուրիշինը չի լինում, առավել ևս, երբ խոսքը հայերի մասին է. Կոնստանտին Զատուլին (տեսանյութ)

Ցավն ուրիշինը չի լինում, առավել ևս, երբ խոսքը հայերի մասին է. Կոնստանտին Զատուլին (տեսանյութ)

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հատուկ ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:

Նա հիշեցրել է, որ թուրքերը ոչնչացրել են հայ զինվորներին, մտավորականությանը հոգևորականներին ու խաղաղ բնակիչներին:

«Մենք գլուխ ենք խոնարհում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության կողմից հայ ազգաբնակչության դեմ իրականացված ցեղասպանության հիշատակի առաջ։ Հասարակ գյուղացիները, ովքեր դարերով ապրել են պատմական հայկական հողի վրա, գրեթե ամբողջությամբ ոչնչացվեցին և քշվեցին Թուրքիայի ներքին անապատային շրջաններ: Զոհվեց ավելի քան մեկ միլիոն մարդ, և զոհերը շատ ավելին կլինեին, եթե առանձին բնակավայրերում հայերը դիմադրության համար զենք չվերցնեին , եթե Ռուսաստանը չընդուներ փախստականների և տեղահանվածների»,–ասել է Զատուլինը:

Նա ընդգծում է, որ այդ հանցագործությունն իրականացվեց երիտթուրքերի ՝ այն ժամանակվա Օսմանյան կայսրության ղեկավարների կողմից: Սակայն ներկայիս Թուրքիայի իշխանությունները հերքում են Ցեղասպանության փաստը, չեն զղջում՝ թեպետ մեծ թվով երկրներ հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը ճանաչել է որպես ժամանակակից պատմության առաջին զանգվածային ցեղասպանությունը։

«Այսօր, Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, ես ևս մեկ անգամ բոլորին համերաշխության կոչ եմ անում՝ հասկանալու, որ ցավն ուրիշինը չի լինում: Առավել ևս, երբ խոսքը մեր հայրենակիցների՝ հայերի մասին է։ Մենք երբեք թույլ չենք տա, որ Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնվի»,-հայտարարել է Զատուլինը։

Նա հպարտությամբ է հիշել, որ իր առաջարկով 1995 թվականին Ռուսաստանի Պետդուման ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը