Քաղաքական

24.04.2021 09:16


Փաշինյանի հրաժարականի ժամանակացույցը․ «Հրապարակ»

Փաշինյանի հրաժարականի ժամանակացույցը․ «Հրապարակ»

«Հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու դեպքում Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-30-ի միջակայքում պետք է հրաժարական տա, հետո՝ 7 օրվա ընթացքում, պետք է վարչապետ չընտրվի: Եթե երկրորդ անգամ թեկնածու չառաջադրվի, և նոր վարչապետ չընտրվի, ևս 7 օր անց օրենքի ուժով Ազգային ժողովն արձակվում է: Դրանից հետո ոչ ուշ, քան 30 օր, և ոչ շուտ, քան 45 օր հետո նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ։

Մեր աղբյուրի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը սահմանված ժամկետում, ամենայն հավանականությամբ՝ ապրիլի 26-ին, հրաժարական կտա։ Եթե, այնուամենայնիվ, որոշում կայացնի, որ ընտրությունների չենք գնում, «Իմ քայլը» նրան նորից կընտրի վարչապետի պաշտոնում, ու այդպիսով մեկ տարի ժամկետով կփակեն Փաշինյանին անվստահություն հայտնելու ծրագիրը։ Եվ 1 տարվա ընթացքում հրաժարական կտա միայն այն ժամանակ, երբ ինքը ցանկանա։

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը չի խախտի իր և Գագիկ Ծառուկյանի հետ կայացրած պայմանավորվածությունը։ «Չենք քննարկել, եթե խախտվի պայմանավորվածությունը, ապա ինչ ենք անելու․․․ որովհետև հիմք չունենք, եկեք ձուկը ջրում բազառ չանենք»,-ասաց նա՝ նշելով, որ, ըստ պայմանավորվածության, ապրիլի վերջին տասնօրյակում է հրաժարական տալու»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը