Լրահոս

24.04.2021 08:56


Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի մոտակայքում պատերազմից հետո մնացած «Օսա-ԱԿ» համալիրի չպայթած արկ է հայտնաբերվել

Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի մոտակայքում պատերազմից հետո մնացած «Օսա-ԱԿ» համալիրի չպայթած արկ է հայտնաբերվել

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ապրիլի 22-ին Ոստիկանության Մարտունու բաժնի ՊՊԾ ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 58-ամյա Հովսեփ Մալխասյանը կամովին Մարտունու ոստիկանություն է հանձնել 1 հատ թմբուկավոր ինքաշեն ատրճանակ և 18 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ: Վերջինս հայտնել է, որ այն պատկանել է իր հանգուցյալ հորը և այն հայտնաբերել է տանը՝ մաքրման աշխատանքներ կատարելիս:

Նույն ոստիկանություն համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Մհեր Սերգեյանը կամովին հանձնել 1 հատ թմբուկավոր ատրճանակ, 6 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ով հայտնել է, որ այն պատկանել է իր հանգուցյալ պապուն և այն հայտնաբերել է բնակարանի նկուղը մաքրելու ժամանակ: Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր են նախապատրաստվում: «Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության Վարդենիսի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 55-ամյա Ռոբերտ Հակոբյանը և հայտնել, որ Ծովակ գյուղի «Գիլի» կոչվող տարածքում արկ է գտել:

Ոստիկանները Ծովակ գյուղի մոտ՝ 3 կմ հեռավորության վրա՝ «Գիլի» կոչվող տարածքում, հայտնաբերել են 2020 թ-ի աշնանը տեղի ունեցած պատերազմի ժամանակվանից մնացած հակաօդային «Օսա-ԱԿ» չպայթած, ամբողջական վիճակում գտնվող մարտագլխիկ:

Արկը հետագայում անվնաս եղանակով ոչնչացնելու համար ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի սակրավորները:

Այս խորագրի վերջին նյութերը