Քաղաքական

23.04.2021 21:46


Երբ խոսում էինք Սյունիքի ինքնապաշտպանության մասին, վարչապետը ասաց՝ պատերազմը 140 կմ այնկողմ է, ի՞նչ Սյունիքի ինքնապաշտպանություն. Ա. Առուշանյանը՝ Փաշինյանի հետ վերջին հանդիպման մասին (տեսանյութ)

Երբ խոսում էինք Սյունիքի ինքնապաշտպանության մասին, վարչապետը ասաց՝ պատերազմը 140 կմ այնկողմ է, ի՞նչ Սյունիքի ինքնապաշտպանություն. Ա. Առուշանյանը՝ Փաշինյանի հետ վերջին հանդիպման մասին (տեսանյութ)

Պարզ տրամաբանություն է, որ եթե սահմանները բացենք, ապա դա որևիցե տնտեսական շահույթ չի ունենա: Մենք տեսնում ենք, թե մեր հարևան երկրում ինչ է տեղի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

«Ավագ սերնդի ներկայացուցիչներն ասում են, որ կոմունիստների ժամանակ էլ խնդիրներ են եղել նրանց հետ, դա արդեն մեր գենետիկ կոդում է գրված, նրանք մեր թշնամիներն են և նրանք միլիոնավոր հայերի կյանք են խլել, ինչպե՞ս կարող ենք նրանց հետ հարաբերություններ ունենալ»,-ասաց Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին:

Գորիսի քաղաքապետը նշեց՝ չի բացառում, որ համայնքապետերին հիմա ձերբակալում են Սյունիքի ինքնապաշտպանության հետ կապված: Ըստ նրա՝ սա հատուկ նպատակ ունի:

Առուշանյանը խոսեց նաև Փաշինյանի հետ վերջին հանդիպումից, որը, ըստ նրա, եղել է պատերազմի ժամանակ:

«Հանիպմանը, երբ ասեցին՝ պետք է անցնենք Սյունիքի ինքնապաշտպանությանը, վարչապետը ասաց՝ պատերազմը 140 կիլոմետր այնկողմ է, ի՞նչ Սյունիքի ինքնապաշտպանություն: Ինչ հնարավոր է եղել, արյունով պահել ենք: Ստորագրությամբ տարածք հանձնողի հետ ինչ կարելի է խոսել, ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ շփման եզրեր եմ ուզում ունենալ»,-նշեց նա:

Հիշեցնենք՝ դատարանը քննում է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության հարցը: Զաքարյանին ձերբակալելու իրավաչափության դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։

Նշենք, որ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 19 անձի:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը