Քաղաքական

23.04.2021 19:10


Քննվեց Մեղրիի քաղաքապետի ձերբակալության իրավաչափության հարցը, դատարանի բակում նրա աջակիցներն էին (տեսանյութ)

Քննվեց Մեղրիի քաղաքապետի ձերբակալության իրավաչափության հարցը, դատարանի բակում նրա աջակիցներն էին (տեսանյութ)

Այս պահի դրությամբ կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշում չունենք, մեզ որևէ մեկը չի տեղեկացրել այդ մասին, սրանից առաջ քննարկվում էր ձերբակալման իրավաչափության մասին պաշտպաններիս կողմից ներկայացված բողոքը: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը:

«Բողոքը ավարտվեց, հայտարարությունը կհրապարակվի այսօր՝ ժամը 22:00-ին, չեմ ուզում շատ մանրանալ, բայց խնդրել ենք դատարանին՝ հանրության համար տեսանելի արդարադատություն իրականացնել իրավական հանրությունում, կարծում եմ՝ դատարանը կկայացնի իրավամբ արդարացի ակտ, իր առաքելությանը հարիր»,-ասաց Գայանե Պապոյանը:

Փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց՝ սա քաղաքական հետապնդում է, իսկ մարզպետարանի խորհրդակցությունը բավականին անօրինական էր՝ այն իմաստով, որ դրան մասնակցում էին ոստիկանապետը, ԱԱԾ-ի պետը, ՔԿ ներկայացուցիչները և այլք, և որտեղ ուղիղ հանձնարարություններ էին տրվում Փաշինյանի կողմից:

«Պետք է ապացույցներ ներկայացնեն, բայց բերում են մի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է Մխիթար Զաքարյանը իրավիճակը հանդարտեցնում, և հայտարարում են՝ ինքը այնտեղ կանգնած իր գործողություններով նպաստում էր, որ բողոքի ակցիան շարունակվեր»,-ասաց Երեմ Սարգայսնը:

Գայանե Պապոյանը անդրադարձավ նաև այսօրվա ԱԱԾ-ի գրությանը:

«ԱԱԾ-ն գրություն է ուղարկել Քննչական կոմիտեի նախագահին, որտեղ նշվում է ինքնաբուխ ակցիայի կազմակերպում, բայց այդ նույն ինքնաբուխ ակցիայի կազմակերպումը վերագրում են Մխիթար Զաքարյանին»,-նշեց Գայանե Պապոյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը