Մեղադրանքն անհեթեթություն է․ Քաջարանի համայնքապետը՝ Քննչական կոմիտե հրավիրվելու մասին
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ապրիլի 26-ին հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտե։
«Անհեթեթ, շինծու գործեր են իմ դեմ հարուցված, այդ առիթով են կանչել։ Երկուշաբթի օրը կներկայանամ, խուսափելու ոչինչ չունենք, ոչ էլ որևէ մեկից վախենալու հարց կա։ Այդ մեղադրանքը անհեթեթություն էր, մենք էլ անակնկալի եկանք, երբ ծանուցագիրն ստացանք, քանի որ իրավական տեսանկյունից հիմք չկա։ Անհասկանալի է, թե ինչ խնդիր է»,–Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդուն առևանգելը):
Ըստ Քաջարանի քաղաքապետի՝ Սյունիքի մարզի համայնքապետերի նկատմամբ իշխանության կողմից կոնկրետ միտում կա։ «Ձեռք չի տալիս, որ մեր նման հայրենասեր մարդը լինի այս երկրում։ Այս հայրենիքում բա ո՞վ պետք է լինի, դավաճաննե՞ր, կամ հլու հնազանդ իրենց կամակատա՞րը, այսինքն՝ թուրքը եկել է, գնանք թուրքի առաջ խոնարհվե՞նք»,- ասաց նա և նշեց, որ այդ քարոզի հետ չեն հաշտվելու։
Մանվել Փարամազյանը չցանկացավ փակագծերը բացել, թե ինչ քայլերի են դիմելու։ «Մեր պայքարն արդար է, ես համոզված եմ, որ վերջապես բարին կհաղթի չարին։ Թուրքը եղել է մեր դարավոր թշնամին ու այդպես էլ լինելու է, երբեք մեր ջրերը մի առվով չեն հոսել»,–հավելեց նա։