Լրահոս

23.04.2021 20:55


Փորձել էր կրպակից գողություն անել․ հարուցվել է քրեական գործ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Փորձել էր կրպակից գողություն անել․ հարուցվել է քրեական գործ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ապրիլի 16-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Էջմիածնի Թումանյան փողոցի թերթի կրպակից փորձել են գողություն անել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ լինգով ցանկացել էին բացել կրպակի պատուհանը, բայց գործն ավարտին հասցնել չէին կարողացել։

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողության փորձը կատարել է Էջմիածնի Ալավերդյան փողոցի 38-ամյա մի բնակիչ։ Ապրիլի 20-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին և խոստովանական ցուցմունք տվեց:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը