Քաղաքական

23.04.2021 14:47


Սկզբունքային դատավորները հավատարիմ են մնում իրենց տված երդմանը, հուսով ենք՝ դատավոր Մանվել Շահվերդյանը ևս սկզբունքային կգտնվի և վերջ կտա այս անհիմն և ապօրինի ձերբակալություններին․ Վահե Հակոբյան (տեսանյութ)

Սկզբունքային դատավորները հավատարիմ են մնում իրենց տված երդմանը, հուսով ենք՝ դատավոր Մանվել Շահվերդյանը ևս սկզբունքային կգտնվի և վերջ կտա այս անհիմն և ապօրինի ձերբակալություններին․ Վահե Հակոբյան (տեսանյութ)

Սկզբունքային դատավորները հավատարիմ են մնում իրենց տված երդմանը։ Հիմա անհամբեր սպասում ենք դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ 18:30-ին կայանալիք դատական նիստին և հուսով ենք, որ նա նույնպես հավատարիմ կլինի իր սկզբունքներին և վերջ կտա այս անհիմն և ապօրինի ձերբակալություններին։

Այս մասին Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով քիչ առաջ դատարանի կողմից Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ համարելու որոշմանը։

Նախկին մարզպետի կարծիքով՝ երեկ Դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բախումները ինքնաբուխ էին, և դա նախապես ուղղորդված չէր․ «Ժողովրդի համբերության բաժակը լցվել է արդեն, ինչքա՞ն կարող է այդ վիճակը շարունակվել, մենք արդեն գլորվում ենք անդունդը»։

Հարցին՝ հնարավոր համարում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեղարկելու սցենարով, Հակոբյանը պատասխանեց․ «Այս պահի դրությամբ դա ամենահնարավոր սցենարն է, որովհետև Նիկոլը և իր շքախումբը շատ լավ պատկերացնում են, որ չեն կարող հաղթել այս ընտրություններում՝ անգամ, եթե գնան կեղծիքների և վարչական ռեսուրսի օգտագործման ճանապարհով»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի Ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ձերբակալությունը։ Իսկ այսօր Ընդհանուր իրավասության դատարանի Նոր-Նորք և Ավան նստավայրում Մանվել Շահվերդյանի նախագահությամբ քննվելու է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման դեմ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը