Քաղաքական

23.04.2021 13:34


Գորիսի փոխքաղաքապետին ձերբակալելու որոշումը դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց

Գորիսի փոխքաղաքապետին ձերբակալելու որոշումը դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, բավարարեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով այն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Դավիթ Կարապետյանը։

Փաստաբանը հայտնեց, որ Հովսեփյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում էր կալանք՝ մինչև մեկ ամիս և տուգանք, մինչդեռ՝ ձերբակալումը կարող է կիրառվել այն պայմանի դեպքում, երբ անձի նկատմամբ կարող է նշանակվել չորս տեսակ պատժատեսակ՝ ցմահ ազատազրկում, ազատազրկում, կալանք և կարգապահական գումարտակում պահել։

Նրա խոսքով՝ Հովսեփյանը ներկայացրել է չորս երեխաների ծննդյան վկայականը, ընդ որում՝ նրանցից երկուսի ութ տարին լրացած չէ, իսկ կալանք պատիժը մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ չի կիրառվում։

«Այսինքն՝ ձերբակալման պայմանը չի պահվել, Մենուա Հովսեփյանի նկատմամբ համենայն դեպս առաջիկա ութ տարիների ընթացքում այդ հոդվածով պատժատեսակ չի կարող կիրառվել»,-նշեց նա՝ հավելելով, որ այս պահին Հովսեփյանը դեռևս ՔԿ-ում է։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը