Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ սադրանք էր։ Բայց ոչ միայն սադրանք։
Նա Սյունիք էր գնացել ընտրակեղծիքներ անելու նպատակով։
Շուռնուխցի կնոջ տուն մտնելը քարոզչական նպատակով էր, որը չստացվեց։ Նիկոլի մոտ չստացվեց նաև Սյունիքով փողոցներում նիկոլություն անելը։ Նրան դիմավորեցին, «ողջունեցին» և բոզի տղայի պիտակով ճանապարհեցին։
Փաստորեն, Նիկոլին ոչ մի կերպ չի հաջողվում Սյունիքը հնազանդեցնել։ Մի անգամ նա կարողացել է մտնել Սիսիան, բայց վռնդվել է հոգևորականի կողմից ու հետո չի կարողացել գնալ Գորիս և հետ է դարձել։
Օրերս նա մտավ Սյունիք, բայց խայտառակ եղավ ու կրկին վռնդվեց։ Նիկոլը գիտեր, որ այդպես է լինելու, քանզի այլ կերպ չի կարող լինել Նիկոլի պատճառով թուրքի բերանում հայտնված մարզում։ Նիկոլը գիտեր, բայց գնաց թուքումուր ուտելու, որպեսզի դրա գնով սկսի ռեպրեսիաները։
Ինչպես հայտնի է, «ժողովրդի» վարչապետը հայտարարել է, որ հրաժարական է տալու, որպեսզի հունիսի 20–ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն։ Եվ ահա այդ ենթադրյալ ընտրություններից առաջ Նիկոլը սկսել է ձերբակալել ու գործեր կարել իր քաղաքական ընդդիմախոսների դեմ, այսինքն՝ անել այն, ինչ արվել էր ՀՅԴ–ի դեմ իր քաղաքական հայրերի իշխանության տարիներին։ Նույն ձեռագիրն է։
Հիմա Նիկոլի թիրախում Սյունիքի համայնքի ղեկավարներն ու մեծ հաշվով ամբողջ Սյունիքն է, քանզի նրանք հրապարակավ հայտարարել են, որ դեմ են Նիկոլի վարչապետությանը։ Մեղրիի քաղաքապետին ու մյուսներին հետապնդման ենթարկելով՝ Նիկոլն, ըստ էության, արդեն իսկ ընտրակեղծիքների է դիմում։ Սա որևէ լավ ավարտի չի կարող բերել ու լավագույն դեպքում ավարտվելու է բախումներով։
Եթե Նիկոլին թվում է, թե մարդկանց ազատությունից զրկելով ու ռեպրեսիաներ կիրառելով կարողանալու է ընտրությունների ժամանակ իր ուզած թիվը «խփել», ապա չարաչար սխալվում է։ Քաղաքական ճգնաժամը դրանով ոչ թե կհանգուցալուծվի, այլ կխորանա։
Այնպես որ Նիկոլը տարբերակ չունի, պետք է հեռանա։ Լավով չհեռանա, վատով կհեռացվի։ Ինչքան անցնցում հեռանա, այնքան լավ Հայաստանի, Արցախի ու անձամբ իր համար։
Նիկոլը սկսել է ընտրակեղծիքները

Հայկ Ուսունց