Լրահոս

23.04.2021 11:34


19 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 715 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

19 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 715 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 715 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 212 114-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 3984 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ապրիլի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 19 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4979-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1123 է, ընդհանուր առողջացածներինը՝ 192 281, փաստացի բուժվողներինը՝ 14 854 (մեկ օրում նվազել է 427-ով): Մեկ օրում արվել է 4015 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 955 515 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը