Քաղաքական

22.04.2021 15:04


Շատ տրամաբանական էր, որ դավաճանների իշխանությունը դիմելու էր այս ճանապարհին և փորձելու է ամեն կերպ լռեցնել ապրելու իրավունքը պաշտպանող սյունեցիներին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Շատ տրամաբանական էր, որ դավաճանների իշխանությունը դիմելու էր այս ճանապարհին և փորձելու է ամեն կերպ լռեցնել ապրելու իրավունքը պաշտպանող սյունեցիներին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Շատ տրամաբանական էր, որ դավաճանների իշխանությունը դիմելու էր այս ճանապարհին և փորձելու է ամեն կերպ լռեցնել իրենց ազատության, ինքնուրույնության և իրենց սեփական տներում ապրելու իրավունքը պաշտպանող սյունեցիներին: Այս մասին այսօր ՔԿ-ի դիմաց Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով սյունեցիներին բերման ենթարկելու մասին:

Նշենք, որ բերման ենթարկվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն հստակ չի նշվում, թե որ քրեական գործի շրջանակում են գործողություններ իրականացվում:

«Ակնհայտ էր, ուղիղ եթերում մենք տեսանք, թե Փաշինյանն ինչպես է ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին հրամայում գնալ ու պատժիչ գործողություններ սկսել սյունեցիների նկատմամբ: Ամբողջ գիշերվա ընթացքում սյունեցիները եղել են իրավապահ մարմինների թիրախում, և հիմա էլ փորձում են շոու նկարել, թե սյունեցիներն այլ տրամադրություն ունեն ու փորձում են Փաշինյանից ներողություն խնդրել: Փաշինյանն այս կերպ ուզում է իր թուրք գործընկերներին ցույց տալ, որ իրավիճակը կարողանում է վերահսկել Սյունիքում, և Ադրբեջանի ցանկությունները՝ Սյունիքի հետ կապված, երաշխավորված են»,-ասաց նա:

Մելիք-Շահնազարյանը նշեց, որ այս կերպ Փաշինյանը նաև փորձում է պատրաստվել ընտրություններին: «Կադրեր էր հավաքում, որ ցույց տար, թե Սյունիքը ծափահարում է իրեն, այս կադրերը հետագայում օգտագործվելու են ընտրությունները կեղծելու համար»:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չտվեցին նրան մտնել համայնքներ: Բողոքի ակցիաներ իրականացվեցին Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները վանկարկում էին «Նիկո՛լ, դավաճա՛ն, թո՛ւրք, հողատո՛ւ», հնչեցին նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքեց քաղաքները:

Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտավ Սյունիքի մարզպետարան և խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում, մասնավորապես, նշեց. «Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»:

Այս խորագրի վերջին նյութերը