Քաղաքական

22.04.2021 13:41


Փաշինյանը պարզապես հրահրել է այս ամենը, ևս մեկ անգամ ապացուցվում է, որ նա դավաճան է և և իրականացնում է դավադիր ծրագիր․ Արծվիկ Մինասյանը՝ Սյունիքի դեպքերի մասին (տեսանյութ)

Փաշինյանը պարզապես հրահրել է այս ամենը, ևս մեկ անգամ ապացուցվում է, որ նա դավաճան է և և իրականացնում է դավադիր ծրագիր․ Արծվիկ Մինասյանը՝ Սյունիքի դեպքերի մասին (տեսանյութ)

Հարուցված քրեական գործի շրջանակներում առաջինը պետք է Նիկոլ Փաշինյանին ներգրավել և այն մարդկանց, որոնք կազմակերպել և իրականացրել են Փաշինյանի այցը Սյունիք: Այս մասին այսօր ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ խոսելով սյունեցիներին, համայնքների ղեկավարներին, քաղաքապետներին բերման ենթարկելու մասին:

Նշենք, որ բերման ենթարկվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն հստակ չի նշվում, թե որ քրեական գործի շրջանակներում են գործողություններ իրականացվում:

Մինասյանը նշեց, որ նաև պետք է հասկանալ, թե ինչ նպատակ ուներ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցը, քանի որ այն իրականացվել է առանց տեղական իշխանություններին պատշաճ ձևով տեղեկացնելու:

«Եթե սա պարզապես սովորական այց էր, այլ բան է, բայց եթե բոլորն էլ խոսում են այն մասին, որ Փաշինյանն այցելել է մարզ դավադիր նպատակներով, բայց նրա կողմից որևէ մոտեցում չի ներկայացվում, պարզապես գնում ու հրահրում է այս ամենը, նշանակում է, որ ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա դավաճան է և իրականացնում է դավադիր ծրագիր, և քաղաքացիների ընդվզումը պետք է լինի: Նիկոլ Փաշինյանի այցն առանց պատշաճ բացատրության ցույց է տալիս, որ նրանք սադրիչներ են»,-ասաց նա:

Մինասյանը ևս մեկ կարևոր հարց առանձնացրեց ու շեշտեց, որ այն մեղադրանքով, կասկածանքով, որով այսօր սյունեցիները ՔԿ-ում են, նշանակում է, որ շարունակաբար փորձում են կոտրել հայի ոգին, քանի որ բերման ենթարկվածները պատերազմի առաջին օրվանից մինչև վերջ առաջնագծում են եղել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը