Քաղաքական

22.04.2021 11:36


Կարմիր բերետավորներն առավոտյան բերման են ենթարկել Շուռնուխի իր տունը վառած Արարատին

Կարմիր բերետավորներն առավոտյան բերման են ենթարկել Շուռնուխի իր տունը վառած Արարատին

Կարմիր բերետավորներն այսօր՝ առավոտյան ժամը 7։00-ին, իր տան մուտքի մոտից բերման են ենթարկել Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Արարատի քույրը՝ Նարինե Արշակյանը։

Հիշեցնենք, որ Արարատ Աղաբեկյանը, ում տունը նույնպես անցնում էր հակառակորդին, սեփական ձեռքերով այրել էր իր տունը։

«Կարմիր բերետավորները Արարատին առավոտյան՝ 7։00-ին բերման ենթարկեցին։ Նա առողջական խնդիր ուներ, արդեն մեկ շաբաթից ավելի պառկած էր, բուժումներ էր ստանում, բայց չգիտենք՝ ինչու, որոշեցին բերման ենթարկեն»,-պատմեց քույրը։

Նարինեն պատմեց, որ եղբորը բերման ենթարկելիս որեւէ բացատրություն կամ հիմնավորում չեն ներկայացրել։

Այս խորագրի վերջին նյութերը