Լրահոս

22.04.2021 10:45


«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը. նոր մանրամասներ

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը. նոր մանրամասներ

Ապրիլի 22-ին՝ ժամը 07:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում գտնվող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում, պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Դ․ Գ․-ն և Ս․ Բ․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել են։

Այս խորագրի վերջին նյութերը