Ուզեցին ներս մտնել, ասացի`ոչ, դուռը փակեցի, հետո ինքնագլուխ եկան. շուռնուխցին՝ Փաշինյանի այցի մասին (տեսանյութ)
Ուզեցին ներս մտնել, ասացի`ոչ, դուռը փակեցի, հետո ինքնագլուխ եկան: Շուռնուխի բնակիչը Tert.am-ի հետ զրույցում պատմեց Նիկոլ Փաշինյանի՝ իրենց տուն այցի մասին:
«Ասեցին՝ կարա՞նք ներս գանք, ասացի`ոչ, հարցրեցին՝ ինչի՞, Փաշինյանն է եկել ասացի`առավել ևս, ես չեմ ընդունում իրեն: Դուռը փակեցի, ներս մտա՝ տեսնեմ երկու րոպե հետո դուռը թակում են, եկան, նայեց, ասեց՝ այս կարգավիճակով ո՞նց եք այստեղ մնում, ասացի՝ դե մեր պայմաններն էլ սա է, 21 տարի այստեղ ենք բնակվում, այստեղի բնակիչ ենք, ո՞ւր գնանք, տեղ չունենք, որ գնանք: Հարցրեց՝ ինչո՞ւ չեք աշխատում, ասացի, որ երեխու դաստիարակությամբ եմ զբաղվում, չեմ կարող աշխատել, դրանից հետո թողեցին գնացին»,-մանրամասնեց շուռնուխցին:
Լրագրողի հարցին՝ որպես բնակիչ անվտանգության վերաբերյալ որևէ հարց չի՞ ցանկացել տալ Փաշինյանին, նա պատասխանեց՝ այցն իր համար ցանկալի չի եղել.
«Թուրքը եկել, հասել է ներքևի մաս, մեր անվտանգությունը ո՞վ պետք է ապահովվի, մի անգամ չեն եկել, ասել`ժողովուրդ ո՞նց եք ապրում, ի՞նչ կարգավիճակով, այսքանից հետո մեզ պետք չէր, որ ինքը գար գյուղ»:
Գյուղի բնակիչը նշեց՝ ամուսինը տանը չի եղել, բայց իմացել է, որ իրենց տուն է այցելել Նիկոլ Փաշինյանը, կնոջն ասել է՝ չպետք է թույլ տար, որ ներս մտներ: